Ամերիկացի հանրահայտ Դեյվիդ Մըք Քենզիի պրոդյուսերական ջանքերով Հայաստանի մասին մի գեղեցիկ և հետաքրքիր ֆիլմ է ստեղծվել, որտեղ ներկայանում է Հայաստանն իր առօրյա հմայքով, պատմական ու արդի հետաքրքրություններով։
Ֆիլմը ներկայացվում է նախկինում Հայաստանին բոլորովին անծանոթ զբոսաշրջիկի աչքերով, որն ամեն քայլափոխի մի հետաքրքիր իրողության է հանդիպում։ Ֆիլմը սկսվում է Վարդավառի գեղեցիկ սովորության պատկերավոր նկարագրությամբ։
Ապա այցելուն իր տպավորվածությունն է հայտնում «Ոսկե ծիրան» հանրահայտ կինոփառատոնի առիթով՝ նշելով, որ այնտեղ հանդիպել է իր ամենասիրելի ռեժիսորներից մեկին։ Ապա այցելուն իր հիացմունքն է հայտնում Սռրգեյ Փարաջանովի տուն-թանգարան այցելելու առիթով։
Հաջորդիվ Մատենադարանն է, ապա՝ խոհանոցային համեղ ուտեստներն ու խմիչքները, Հայաստանի այլ բնակավայրերի գողտրիկ հատվածները, որոնք առաջ են բերում Հայաստան այցելած գեղագետ զբոսաշրջիկի անկեղծ հիացմունքն ու ոգևորությունը։
Հայաստանյան հրաշքները համաշխարհային հրաշքների համեմատության համատեքստում նկատելի է մեր երկրի բացառիկությունը։ Այս գեղեցիկ ու ազդեցիկ ֆիլմը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։