Տիգրան Ասատրյանի տաղանդավոր տղան երգ է ներկայացրել․ ահա թե ում է այն նվիրված

Բազմիցս խոսվել է այն մասին, որ Ասատրյանների ընտանիքում մեծանում են անհատներ, ովքեր տաղանդավոր են հատկապես երգարվեստի ոլորտում։

Արամ Ասատրյանի որդիները, հետևելով իրենց տաղանդավոր հայրիկի օրինակին, իրենց զավակներին ևս տալիս են հիմնավոր երաժշտական կրթություն։

Թերևս սա է պատճառը, որ Ասատրյանների ընտանիքում բոլոր կարևոր միջոցառումները, ընտանեկան առիթներն ուղեկցվում են նոր երգերի պրեմիերաների ներկայացմամբ։

Օրերս Տիգրանը նշանել է իր տղաներից Արամին։ Արամի եղբայրը՝ Արմանը, նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը նվիրել է սիրելի եղբորը՝ Արամին, և նրա նշանածին՝ Լիլիթին։

Հասկանալի է, որ երգի թեմատիկան սերն է, սիրո գովերգումը։ Երգի երաժշտությունը հեղինակել է Վահե Ալեքսանյանը, իսկ խոսքերի հեղինակը Մհեր Պետրոսյանն է։ Երաժշտության գործիքավորմամբ զբաղվել է Արմեն Սարգսյան։

Երգին կից ներկայացված տեսահոլովակում ընդգրկված են կադրեր Արամի նշանադրության արարողությունից։ Արմանի նվեր երգը եղբոր՝ Արամի նշանադրության առիթով կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: