Համեղ ու հետաքրքիր միջուկային մաս ունեցող այս բլիթների համար պարզապես պետք է ունենալ.
Միավորում ենք կաթնաշոռն ու փափկած կարագը աղով, ապա տրորում՝ բերելով համասեռ վիճակի: Ալրի հավելումով ստանում ենք բավականաչափ պինդ, բայց ձեռքին չկպչող խմոր:
Խմորը քառամաս բաժանելուց հետո, ամեն մաս պտտելով՝ գլանականման տեսքի ենք բերում: Գլանակները երկայնքով բացում ենք՝ վերածելով երկարավուն շերտի:
Հեռացնելով կողքային անհավասար մասերը՝ ստանում ենք երկարավուն ուղղանկյան ձև ունեցող շերտ:
Այս շերտի վրա նախ շաքար ենք համահավասար տարածում, հետո կոկոսի փոշի: Կոկոսի փոշին առանձնահատուկ նրաբահամություն է հաղորդում թխված բլիթին: Մի ծայրից երկայնքով պտտում ենք շերտը՝ ստանալով գլանակ:
Գլանակները երկայնքով կտրում են հինգ սանտիմետրանոց երկարության կտորների, տեղավորում թղթապատ տարա ու քսան րոպե տևողությամբ թխում:
Թխվելուց հետո բլիթների նրբահամությունը առավել ընդգծելու համար կարելի է մատուցել վրաները նախապես շաքարափոշի ցանված վիճակում: