«Կներե՛ք, հերս, մերս, քրերս, ախպերներս…» անմահացած հերոս Մանվել Գևորգյանի վերջին խոսքերը. ճանաչենք մեր հերոսներին

Մանվել Գևորգյանը ծնվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում՝ 2001 թվականի մայիսի 16-ին: Մանվելը 2019 թվականի ամռանն էր զորակոչվել բանակ:

Նրա զինծառայության սկզբնական շրջանը բավականին հանգիստ է անցել: Մանվելը բանակ էր գնացել «Ես եմ» հայտնի ծրագրի շրջանակներում և պետք է ծառայեր երեք տարի:

Նա երբևէ ծնողների կամ հարազատների մոտ չի դժգոհել, տրտնջացել ծառայության ընթացքից, իսկ պшտերшզմի օրերին ծնողների անհանգստությունը փարատելու համար նրանց ասել է, որ իրենց մոտ ամեն ինչ հանգիստ է:

Սակայն, ցավոք սրտի, սեպտեմբերի վերջին սկսված պատերազմը ճակատագրական եղավ Մանվելի և նրա շատ ծառայակից ընկերների համար: Մանվելը անմահացավ՝ անամոք ու չսպիացող ցավ թողնելով քույրերի ու ծնողների սրտերում:

Մանվելը մարտական գործողությունների ժամանակ իր հրամանատարի մարմինը քшշելով դուրս է բերել ապահով տեղ՝ փրկելով նրա կյանքը: Չափազանց հուզիչ են Մանվելի վերջին խոսքերը, որ նա հասցրել է գրել թղթե տուփի մի փոքրիկ կտորի վրա: Մանվելը գրել է.

«Կներե՛ք, հերս, մերս, քրերս, ախպերներս, իմ շատ սիրելի հարազատներ, մшրտը թեժ էր, չդիմացա, լավ մնացեք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: