Կանաչ լոբով աղցանը նրբահամ է, յուրաhատուկ ու անկրկնելի տեսքով։ Հավանելու հարցում խոսք չի կարող լինել, վստահ ենք՝ կհավանեք։
Բաղադրիչներ
Կանաչ լոբի՝ 400գ
Ձու՝ 3հատ
Սոխ՝ 1հատ
Միս՝ 400 գ
Թթու վարոււնգ՝ 3հատ
Մայոնեզ՝ 3ճ/գ
Մարինադ
Ջոււր՝ 100մլ
Աղ՝ 1/2թ/գ
Շաքարավազ՝ 1թ/գ
Քացախ 9%՝ 1ճ/գ
Պատրաստման եղանակը
Կանաչ լոբին եփել աղաջրում։ Երբ ջուրը եռա, գցել մեջը լոբին ու եփել 2րոպե, ինչից հետո հանել ու թաթախել սառը ջրիմեջ։ Այս ձևով խաշելիս լոբին կպահպանի կանաչ գույնը։
Ձուն խառնել աղի հետ ու երեք բլիթ տապակել՝ յուրաքանչյուր կողմից կես րոպե ու կտրատել դրանք։ Սոխը կիսաօղակներով կտրատել և մարինացնել 20րոպե։ Մարինադի համար աղի, շաքարավազի ու քաղախի խառնուրդի վրա տաք ջուր լցնել։ Սա անում ենք սոխի կծվությունը կոտրելու համար։
Միսը կարող է լինել և՛ խաշած, և՛ ապխտած։ Կտրատել մանրձողիկների, թթոււ վարունգը՝ բարակ շերտերի։ Ի դեպ, կարելի է նաև մարինացվածը վերցնել։ Խառնել բոլորբաղադրիչները, աղ ու բիբարանել ու մայոնեզ լցնել։ Կարելի է դիժոնյան մանանեխ ավելացնել։