Հանրաճանաչ հաղորդավարուհի Լիլիթ Դավթյանի տարեդարձն է։ Նա ավելի քան քսան տարի կյանքը հեռուստատեսությանը և հաղորդավարական գործին նվիրելուց հետո երկրորդ անգամ է ամուսնացել ու տեղափոխվել Նահանգներ։
Հաստատվելով Լոս Անջելեսում՝ Լիլիթը երեք ամիս անց նորից հեռուստատեսությունում հանդես գալու առաջարկ է ստացել։ Լիլիթը սիրով է ընդունել առաջարկը, քանի որ նույնիսկ երեք ամսվա ընթացքում կարոտել էր հեռուստատեսությունը։
Ամերիկյան կենցաղը հեշտ հաղթահարելի է եղել ոչ միայն Լիլիթի, այլ նաև նրա դստեր համար, որը շատ արագ կարողացել է դրսևորվել տեղում՝ ընդգրկվելով նաև երաժշտական երգչախմբի կազմում՝ որպես մենակատար։ Նա նաև ներկայացումներում է հանդես գալիս՝ հաղթահարելով քասթինգներ։
Լիլիթը հպարտանում է դստերով։ Լիլիթի համար անանց կարոտ է շարունակում մնալ Հայաստանն ու հայաստանյան միջավայրը, որը փորձում է փոքր-ինչ մեղմել հեռակապի, տեսազանգերի միջոցով։ Լիլիթը մշտական կապի մեջ է Հայաստանում ապրող իր ծնողների հետ։