Խաչիկ Դաշտենցը մեր անվանի գրական դեմքերից է, ով ժամանակին իր գրական գործունեությամբ մեծ նպաստ բերեց գրականության զարգացման գործին:
Հայ գաղթականների ճակատագրի վայրիվերումների, տեղափոխման ու նոր կենսապայմաններին հարմարվելու ճանապարհին հաղթահարած դժվարությունները չէին կարող իրենց տեղը չգտնել գեղարվեստական գրականության մեջ:
Եկավ գրողների մի սերունդ, որը պատկերեց հենց այդ դժվարությունների միջով անցած մարդկանց՝ իրենց ներաշխարհով ու հոգեբանությամբ՝ որպես օրինակ ունենալով հենց իրենց պապերին, որոնց վրա մեծ ու անջնջելի կնիք էր թողել անցյալը:
Այս սերնդի ներկայացուցիչ էր նաև Խաչիկ Դաշտենցը, որին նրա ընկերն ու ժամանակակիցը՝ Մուշեղ Գալշոյանը, անվանել էր «Բարբիոն ծաղիկ որոնող» իր համանուն վերնագրով հետաքրքիր էսսեի մեջ՝ անդրադառնալով մեծ գրողի անձին ու ստեղծագործությանը:
Իր հետաքրքիր ու բազմաշերտ կյանքի ընթացքում Դաշտենցը զբաղվել է մանկավարժությամբ, թարգմանությամբ, թերթերի խմբագրությամբ, ինչես նաև բանասիրական ուղղվածություն ունեցող գիտական աշխատանքով:
Շատերը Դաշտենցին գիտեն որպես գլուխգործոց «Ռանչպարների կանչը» վիպասքի հեղինակ, քչերին է հայտնի, թե որքան արժեքավոր թարգմանություններ է հայ գրականությանն ավանդել Դաշտենց թարգմանիչը: