Այս շոկոլադա-բանանային տորթը պատրաստվում է ընդամենը 15 րոպեում, բայց հիանալի համ ունի: Այն հաստատ կհավանեն ձեր հյուրերը, քանի որ թեթև է և ամանորյա սեղանի ավանդական ուտեսներից տարբերվող։ Անպայման պատրաստեք ու չեք փոշմանի:
Անհրաժեշտ է
Թխվածքաբլիթ բաց գույնի՝ 36 հատ
Թխվածքաբլիթ շոկոլադե՝ 36 հատ
Թթվասեր՝ 600 գ
Խտացրած կաթ՝ 330 գ
Մուգ շոկոլադ՝ 200 գ
Սերուցք՝ 100 մլ
Բանան՝ 3 հատ
Կերաս, նուշի փաթիլներ
Պատրաստման եղանակը
Բանանը կտրատել հավասար կլորիկների։ Թթվասերի մեջ լցնել խտացրած կաթը և, հարելով, կրեմի վերածել:
Մատուցամանի մեջ հավաքել տորթը․ շոկոլադե թխվածքաբլիթը թաթախել կրեմի մեջ և շարել 2 շերտով, ապա շարել բանանները, հետո 2 շերտ կրեմի մեջ թաթախած բաց գույնի թխվածքաբլիթ ու վրայից կրկին բանաններ:
Դրանից հետո ևս երկու շերտ շոկոլադե թխվածքաբլիթ և կրկին բանաններ։
Ավարտել տորթը երկու շերտ բաց թխվածքաբլիթով: Տորթն ամբողջովին պատել կրեմով և դնել դառնարանը՝ 2 ժամով:
Շոկոլադը մանրացնել ձեռքով և վրայից լցնել տաք սերուցքը, խառնել և լցնել տորթի վրա։ Կեռասի հատիկներով և նուշի փաթիլներով զարդարել տորթը։