Հայտնի երգիչ Արկադի Դումիկյանն իր հերթական նոր ստեղծագործությունն է հանրայնացրել՝ ներկայացնելով նոր պրեմիերա, որն այս անգամ ոչ թե որևէ մարդու կամ գաղափարի է նվիրված, այլ բնակավայրի։ Արկադիի նոր երգը նվիրված է Տաշիր բնակավայրին։
Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Սերգեյ Կարինյանն է։ Երգը ներկայացված է տեսահոլովակի հետ միասին։ Տեսահոլովակը նկարահանվել է հենց Տաշիր բնակավայրում։ Երևում են բնակավայրի տեսարժան ու գեղեցիկ վայրերը։
Երգը գովերգվող բնակավայրի անունով հենց այդպես էլ վերնագրված է՝ «Տաշիր»։ Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Միրզոյանն է։ Երգում զուռնա է հնչեցնում Գևորգ Կարապետյանը, իսկ դհոլը հնչեցնում է Եֆոն։ Ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Կարեն Սևակը։
Ստեղծագործությունը ակտիվ պարային գործ է, որը լսելիս ունկնդրի հոգին ջերմանում է։ Երգին հատկապես ջերմ են արձագանքել տաշիրցիները։
Տաշիր բնակավայրին նվիրված աշխույժ ու ակտիվ ստեղծագործությունը կարող եք ունկնդերլ ստորև կցված նյութի մեջ։