Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է այսօր․ նրա անցած դժվարին, բայց փառապանծ ուղին

Շառլ Ազնավուրն այն համաշխարհային մեծություններից է, ում ներկայությունը մշտապես զգացվում է տարբեր առիթներով։

Մեծ տաղանդի տեր անհատին հիշելու համար, իհարկե, ծննդյան օրը պարտադիր պայման չէ։ Նրա երգերն ամեն օր էլ հնչում են տարբեր առիթներով։

Սակայն հանճարեղ երաժիշտի և նվիրյալ հայրոդու ծննդյան օրը լրացուցիչ առիթ է արժևորելու նրա անցած դժվարին ուղին, վերագնահատելու այն ամենը, ինչ նա հասցրել է արել իր բազմաբեղուն կյանքի ընթացքում։

Ազնավուրը տարբեր առիթներով խոսել է իր դժվարությունների մասին, խոստովանել է, որ երբեմն երեսին փակված դռներ է տեսել, հանդուրժել է արհամարհական հայացքներ, սակայն չի հուսահատվել ու առաջ է գնացել՝ հասնելով փառքի գագաթին։

Ազնավուրի անցած ուղին հիրավի կարող է մեծ ուժ տալ նոր կյանք մուտք գործող երիտասարդներին, օրինակ ծառայել դժվարությունների հանդիպած անձանց համար՝ ուղղորդելով դեպի հաջողություններ։

Ազնավուրին այսօր հիշել ու շնորհավորել են շատերը, այդ թվում նաև Ֆրանսիայի դեսպանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: