Կենդանության օրոք լեգենդ դարձած Կոմանդոսն այսօր կտոներ ծննդյան ութսունհինգ ամյակը: Բացառիկ ազնիվ ու համեստ ռազմական գործիչը արցախյան շարժման օրերին սովետական բանակի գնդապետ էր և դասախոսում էր Գյուղատնտեսական ինստիտուտում:
Ա. Տեր-Թադևոսյանի մասնագիտական գծի ընտրության հարցում իր գործն արել է նաև ժառանգականությունը. նրա հորեղբարյրը ևս գնդապետ էր, իսկ հայրը մասնակցել էր պատերազմին:
Տարբեր առիթներով տեսնելով հայերի հանդեպ վատ վերաբերմունքը տարածաշրջանում, նա որոշում է թողնել սովետական բանակը և ծառայել հայկական ուժերի համար՝ մտնելով «Սասունցի Դավիթ» ջոկատ: Հընթացս ստեղծվում է կոմիտե, որտեղ էլ նա մտնում է ծառայության:
Ստանձնելով կամավորական ջոկատների հրամանատարությունը՝ նա մեծ դժվարությամբ է կարողանում հավաքել և մանոնարկել ցաք ու ցրիվ կամավորական ուժերը: Նրա սրտացավությունը, ընկերական բնավորությունը ստիպում են ենթարկվել չսիրող կամավորականներին համախմբվել նրա հրամանների ներքո:
Խոջալուում տարած հաղթանակը ցույց է տալիս մեծ զինվորականի հրամանատարական ու ռազմական տաղանդը: Այս հաղթանակը պարարտ հող նախապատրաստեց Շուշիի հաղթանակի համար, ինչն էլ պսակվեց հարսանիքով: