«Պարզապես կասեմ՝ շնորհակալ եմ մամայիդ ու պապայիդ, որ կաս էս աշխարհում ու ԻՄՆ ես․․․» Արաքսյայի հուզիչ շնորհավորանքն ամուսնուն

Տաղանդավոր արտիստներից Անդրանիկ Զաքարյանի տարեդարձն է։ Անդրանիկն ինքնատիպ ու համեստ անձնավորություն է, որը, չնայած իր ընտրած մասնագիտությանն ու անցած ճանապարհին, շատ զուսպ է ինքնադրսևորվում։

Անդանիկի ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիքի մասին գիտեն շատերը։ Իրենց առօրյայի մասին հաճախ է հրապարակումներով հանդես գալիս կինը՝ Արաքսյան։

Ամուսնու տարեդարձի առիթով Արաքսյան, քսաներկու տարվա վաղեմության լուսանկար հրապարակելով, գրել է․ «Անդս, ցավդ տանեմ, շաբլոնի համաձայն ոսկի խոսքեր շաղ չեմ, (գիտեմ որ «ցըխկվում ես» էդ տեսակ շնորհավորաքներից, որոնք շատ անգամ պարզապես թոզ փչելու համար են):

Պարզապես կասեմ՝ շնորհակալ եմ մամայիդ ու պապայիդ, որ կաս էս աշխարհում ու ԻՄՆ ես։ Շնորհավոր տարեդարձդ, քեզ լավ նայիր ու որպես մաղթանք, պարզապես հասցրու իրականացնել երազանքերդ` կյանքն այնքան կարճ է։

Հ. գ- 1000ավոր ֆոտոներ կան, գիտես, բայց էս ուրիշ արժեք ունի ինձ համար․ ինստիտուտում քո 25 ամյակին- ուղիղ 22 տարի առաջ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: