Հայուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, համարվում է համաշխարհային շոու-բիզնեսի իսկական կենդանի լեգենդ։ Նա տասնյակ հիթերի հեղինակ և կատարող է, շոու բիզնեսի անմար աստղ, բայց նաև իսկական ռեկորդակիր՝ պլաստիկ վիրահատությունների ոլորտում։ Երգչուհին ավելի քան 50 վիրահատություն է արել։
Առաջին վիրահատությունը Շերն արել է 28 տարեկանում։ Նա վիրահատել է քիթը։ Այդ ժամանակից սկսած Շերը չի կարողանում կանգ առնել․ «Դա ինձ ուրախացնում է։ Եթե ուզեմ, որ կուրծքս մեջքիս վրա լինի, այդպես էլ կանեմ»,- նշում է նա։
Երգչուհին համոզված է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի որոշել՝ ինչպես փոխել իր մարմինը, և ոչ-ոք իրավունք չունի իր ընտրության համար մեղադրել իրեն։ Նա կողմ է պլաստիկ վիրահատություններին և մարդու ցանկալի փոփոխություններին։
Հայուհին իրոք որ շատ է փոխվել՝ նրա՝ երիտասարդ տարիքում արված լուսանկարների համեմատ։ Տեսեք՝ որքան է փոխվել Շերը՝ իր առաջին պլաստիկ վիրահատությունից հետո։