Սարգիս Եղիազարյանը գեղեցիկ երգ է ներկայացրել․ «Ոչ էսկողմ, Ոչ էնկողմ»

Հանրահայտ երգիչներից Եղիազարյան Սարգիսը նորից ստեղծագործական նորությամբ է հանդես եկել։ Սարգսի ներկայացրած նոր ստեղծագործությունը վերնագրված է «Ոչ էսկողմ, Ոչ էնկողմ» խոսակցային ձևակերպմամբ։

Ստեղծագործությունը սիրո թեմատիկայով է, իսկ երաժշտությունը ռիթմիկ է ու պարային։ Երգն ունկնդրելիս միանգամայն հասկանալի է դառնում, որ այն ստեղծվել ու մատուցվում է կոմերցիոն նպատակներով՝ ընտանեկան և ընկերական ուրախ միջոցառումների ժամանակ կատարելու համար։

Այս անգամ նույնպես, երգի երաժշտությունը հեղինակել է Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերը պատկանում են Նարեկ Ստամբոլցյանին։ Երգը ունի տեսահոլովակ, որը պատկերում է Ս․ Եղիազարյանի ակումբային համերգներից մի տեսարան։

Տեսահոլովակի ռեժիսորը Զորայր Հակոբյանն է։ Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է երգիչն իր սրտի խոսքերն ուղղում ներկա աղջկան, ում սիրահարվել է։

Սարգիս Եղիազարյանի ներկայացրած նոր ստեղծագործության մասին կարող եք թողնել նաև ձեր կարծիքը՝ նրա մատուցած նոր գործն ունկնդրելուց հետո, որը կցված է ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: