Հետաքրքիր փաստեր հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի՝ «Արևելքի Տոսկանինի»-ի կյանքից

Հարյուրից ավելի նվագախմբեր ղեկավարած դիրիժորը ծնվել է մերձարևելյան Երուսաղեմ քաղաքում: Եվրոպական մամուլի կողմից հանճարեղ հայն անվանվել է «Արևելքի Տոսկանինի»:

Հովհաննես Խաչատուրյան անուն ազգանունով հայ երաժիշտն արտերկրում համերգների ժամանակ հասցրել էր աչքի ընկնել, հիացնել  շատերին՝ մեծ համբավ ձեք բերելով: Սակայն մի դիպված նրան ստիպում է անուն-ազգանվան մեջ փոփոխություն մտցնել:

Նրան շփոթում են Արամ Խաչատրյանի հետ, ուստի նա կրճատում է ազգանվան մի մասը՝ հանելով «խաչ» բաղադրիչը, ապա նաև անունը՝ դարձնելով Օհան:

Նա այն բացառիկ դիրիժորներից էր, որ դիրիժորական փայտիկը փոխարինել էր ձեռքերով, քանզի այն կարծիքին էր, որ դիրիժորը չպիտի չափ տա: Նա երաժշտության քանդակագործ պիտի լինի:

Օհան Դուրյանի որդին՝ հայտնի ու ինքնատիպ դերասան Նարեկ Դուրյանը հիշում է, թե հայրն ինչպիսի սկզբունքայնությամբ է վերաբերվել իրեն, ինչ պատիժներ էր սահմանում իր համար:

Դուրյանի վերջին բեմելը մոսկավյան հանդիսատեսի համար էր, որին հաջորդեց, իր խոսքերով, ամենագեղեցիկ դադարը՝ մահը:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: