Հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է

Բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ նվաճած, լեգենդ դարձած Շավարշ Կարապետյանն այսօր տոնում է ծննդյան  յոթանասուն ամյակը:

Սպորտային ասպարեզում բազմաթիվ ու բազմապիսի մրցանակներ շահած և մեծ ձեռքբերումներ ունեցած մարզիկն իր կյանքի լավագույն մրցանակն ու ձեռքբերումը համարում է այն բոլոր անձանց կյանքը, որ հնարավորություն ունեցավ տարիներ առաջ փրկել:

Դեպքերը հայտնի են ավագ սերնդի շատ ներկայացուցիչներին: Իսկ կրտսեր սերունդը դրանց մասին իմանում է դասագրքում տեղ գտած գեղեցիկ պատմությունների միջոցով:

Խոսքը 1976 թվականին Երևանյան լիճ ընկած տրոլեյբուսի մասին է, որտեղ պատահաբար հայտնված լողորդը փրկում է շատերին խեղդվելուց:

Բայց դրանից առաջ Շավարը դարձյալ աչքի էր ընկել փրկարարական իր բացառիկ կարողություններով: Երևանյան լճի դեպքից դեռ երկու տարի առաջ նա դիպվածով հայտնվել էր այնտեղ, որտեղ պետք էր:

Ավտոբուսը, որտեղ երեսունից ավել ուղևոր կար, որոշ անսարքություններ ունեցավ ճանապարհին: Մինչ վարորդը փորձում էր դրսում հասկանալ անսարքության պատճառը, մեքենան սկսել է շարժվել:

Արագ կողմնորոշվելու շնորհիվ Շավարշը կարողացել է կոտրել վարորդի խցիկի ապակին ու ընթացքի ուղղությունը փոխելով՝ փրկել ավտոբուսը վթարից:

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: