Հանրահայտ մոդելներից Լիլի Մորտոն հետևողականորեն զարգացնում է երգչուհու կարիերան։ Նա մեկը մյուսի հետևից նոր երգեր է ներկայանում, որոնք հիմնականում հումորային բնույթի ստեղծագործություններ են։ Լիլին երգերը ներկայացնելիս հիմնական շեշտը դնում է ձայնային խաղի և շոու ծրագրի հագեցվածության վրա։
Այս գործը վերնագրված է «Օլիգարխս» օտարահունչ ձևակերպմամբ։ Երգի երաժշտությունը հեղինակել է Վահե Աեքսանյանը, որ զբաղվել է նաև երաժշտության գործիքավորման հարցերով։ Ոճային հարցերով զբաղվել է Արամ Նիկոլյանը։
Երգին կից ներկայացվող հագեցած շոուներով հարուստ տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, իսկ պրոդյուսերները՝ Արման Միտոյանը և Լիլի Մորտոն՝ Լիլիթ Մարտիրոսյանը։ Ինչ խոսք, ստեղծագործության բովանդակությունն ու տեսահոլովակի բնույթը խիստ համարձակ և խնդրահարույց են։
Թերևս դա է պատճառը, որ ստեղծագործությունը որոշակի քննադատության և բարկության ալիք է առաջ բերել։ Երգը և տեսահոլովակը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքն ու տպավորությունը։