Ամերիկյան խայտաբղետ մթնոլորտում՝ գաղթականների ընտանիքում, ծնված ու մեծացած մեծագույն գրողի սիրտը մշտարթուն կարոտով ու թրթիռով լեռներում էր: Չնայած լեզուն անգլերենն էր, սակայն ստեղծագործությունները խորապես հայկական էին, հերոսները՝ հայեր:
Սարոյանի ստեղծագործությունների առանցքը հորից ժառանգած հայրենական կարոտն էր: Բիթլիսից Ամերիկա գաղթած Արմենակը մեծ դժվարություններ է ունենում նոր բնակավայրում:
Դեռևս երեք տարեկանում նա կորցնում է հորը և եղբոր ու քույրերի հետ հայտնվում որբանոցում: Ճակատագրի բերումով նրան չի հաջողվում կանոնավոր կրթություն ստանալ, ինչի բացը լրացնում է մեծ մասմաբ ինքնակրթությամբ:
Վիլյամ Սարոյանը քսանհինգ տարեկան էր, երբ տպագրվում է առաջին ստեղծագործությունը «Հայրենիք» շաբաթաթերթում: Ստեղծագործական գործունեության հենց առաջին տասնամյակում Սարոյանը գրում և հրապարակում է ավելի քան հարյուր պատմվածք: Նա բառացիորեն երկօրյա պարբերականությամբ էր պատմվածքներն ավարտում:
Սարոյանը հորից՝ Արմենակից, ժառանգել էր հայկական էություն, մտածողություն: Սարոյանի ստեղծագործությունները մշտապես գտնվում են հայ թարգմանիչների և ընթերցասերների ուշադրության կիզակետում: