Ռազմիկ Ամյանը երգով է հանդես եկել․ ահա թե ում է նվիրված երգը

Հանրահայտ երգիչ Ռազմիկ Ամյանն իր երգարվեստի սիրահարներին նորից  ստեղծագործությամբ է ուրախացրել։ Նա ներկայացրել է հայրիկներին նվիրված նոր ու հուզիչ ստեղծագործություն, որի խոսքերը նորից Ավետ Բարսեղյանն է գրել։

Հուզառատ երգի երաժշտությունն անձամբ երգիչը՝ Ռազմիկ Ամյանն է հեղինակել։ Երաժշտության գործիքավորմամբ զբաղվել է Գուրո Գասպարյանը։ Երգին կից ներկայացվում է հետաքրքիր սյուժետային կառույց ունեցող տեսահոլովակ։

Տեսահոլովակը հեղինակել է Կարեն Ամյանը։ Տեսահոլովակում պատկերված են հոր և որդու ջերմ հարաբերություններ։ Տեսարաններում երևում է, թե ինչպես է հայրը ընկերություն անում զավակի հետ և թե որքան կարևոր է երեխայի համար այդ ընկերությունը։

Երգի յութուբյան հրապարակման ծանուցումների բաժնում տեղեկություն կա այն մասին, որ Սլավիկը այս երգը նվիրում է իր հայրիկին։

Ռազմիկ Ամյանի նոր ստեղծագործությունը, որ նվիրված է հայրիկներին, հոր և որդու փոխհարաբերություններին, այդ հարաբերությունների կարևորությանը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: