Մեր շատ սիրելի մայրաքաղաք Երևանի մասին խոսելիս կարծես թե հնարավոր չէ մեկ պահ անգամ ուշադրությունը չկենտրոնացնել դեպի այն հիշողությունների կողմը, որոնցում ժամանակին ապրել ենք մենք և մեր ծնողները։
Բավական ավագ սերնդի ներկայացուցիչներն ասես միայն կարող են վերապրել բոլոր այն հիշողությունները, որոնցով մենք ինքներս էինք նաև ապրում և ստեղծագործում նաև հենց այն տարիներին։
Մերօրյա իրականությունն անգամ չի կարող փոխանցել այն քաղցր հիշողությունները, որոնք տարիներ առաջ դեռևս կային մեր մտքում և սրտում։
Այս լուսանկարներն անգամ, որոնք այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը շատերի համար հետաքրքիր ժամանակների ազդարարն էին համարվում, քանի որ ոմանք հենց այդ ժամանակենրում են գտել իրենց առաջին սերը, շատերը ժամանակն անցկացրել սիրելի և հայտնի դարձած երևանյան սրճարաններում՝ Արագիլից մինչ Առագաստ։
Հենց այդ վայրերում էլ թերևս իրենց ժամանակն էին անցկացնում նաև հայ մեծանուն և լեգենդար արտիստները՝ Մհեր Մկրտչյանից մինչ Սոս Սարգսյանը, որոնք իսակպես մեր քաղաքին մի այլ շունչ էին հաղորդում։
Այժմ, սակայն միայն հիշողություններն են մնացել այդ ամենի մասին։