Հանրահայտ երաժիշտ, սիրված երգիչ Արաբո Իսպիրյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը նվիրված է քույրերին և եղբայրներին։ Նկատելի է, որ վերջին ժամանակահատվածում առավել հաճախ են երգիչներն այս թեմատիկայով նոր երգերի պրեմիերաներ ներկայացնում։
Արաբեյի ներկայացրած նոր ստեղծագործության երաժշտությունը գրել է Հայկ Գևորգյանը, իսկ խոսքերը հեղինակել է Սյու Դալյան։ Ստեղծագործության երաժշտական պրոդյուսերը Էդգար Ալեքսանյանն է։ Երգին կից ներկայացվող տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է։
Երգը տեսահոլովակի տեսքով ներկայացնելու հարցում իրենց դերն են ունեցել նաև այլ մասնագետներ, ինչպես՝ արտադրական դիզայներ՝ Մարիաննա Պետրոսյան, սանրվածք՝ Հակոբ Հարությունյան, ռեժիսորի օգնական՝ Վարազդատ Ծատուրյան, գծային պրոդյուսեր՝ Լևոն Ասրյան։
Արաբոյի երգում հանդես են եկել տարբեր տարիքի և սեռ ներկայացուցիչներ, որոնք կերտել են սիրող քրոջ ու եղբոր կերպարներ։ Երգը վերնագրված է «Քույր և եղբայր»։ Այն կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։