Սիրված արտիստ Աշոտ Ղազարյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Աշոտ Ղազարյանը հայտնի է իր դրական ու բարի խառնվածքով, մարդկանց հաճելի պահեր պարգևելու սկզբունքով։ Տարիներ շարունակ նմանակումների և հատկապես հումորային դերակատարումների վարպետ արտիստին անցել է մասնագիտական հետաքրքիր ճանապարհ։

Աշոտի ընտանիքում արտիստներ չեն եղել։ Թեպետ հայրն ուրախացել է նրա նմանակման փայլուն կարողությամբ, ուղղորդող խորհուրդներ է տվել, սակայն չի խրախուսել դերասանի մասնագիտության ընտրության հարցում։

Աշոտը թաքուն է գնացել Թատերական։ Նա սկզբում չի հաղթահարել քննություններից մեկը՝ պատմությունը, բայց քանի որ մյուս քննությունները, հատկապես մասնագիտականները բարձր է ստացել, նրան հրավիրել են սովորելու։

Միայն առաջին կորսում ուսանելու կեսից է հայրն իմացել, որ նա Թատերականում է սովորում, այլ ոչ թե Ժողինստիտուտում։ Հետո նա վաղ է հեռացել կյանքից՝ այդպես էլ առիթ չունենալով վայելելու իր արտիստ որդու դերասանական խաղը։

Փոխարենն Աշոտով միշտ ուրախացել ու հպարտացել է մայրը, իսկ հետո՝ նաև կինը, որը նրան երկու զավակ է պարգևել։ Այժմ նրանով հպարտանում են արդեն թոռները։

Рейтинг
( 8 оценок, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: