Հանրահայտ ու սիրված երգիչներից Ներսիկ Իսպիրյանն այսօր բոլորում է ծննդյան 61 տարին։ Ներսիկ Իսպիրյանը ծնունդով Երևանից է։ Սովորել է Էրեբունու դպրոցներից մեկում, իսկ հետո նաև Կոնսերվատորիայում։
Կոնսերվատորիայում սովորոլուն զուգահեռ Ներսիկ Իսպիրյանը հանդես է եկել նաև «Ակունք» կոչվող ազգագրական համույթում։ Երգիչն առավելաբար հանրահայտ ու սիրելի է դարձել իր հայրենասիրական թեմատիկայով երգերի շնորհիվ։
Երգիչն ունի ներկայացրած ավելի քան քառասուն երգ, որոնց երաժշտական մշակումն իրականացրել է անձամբ։
Նա հաջողությամբ այդ գործերը հնչեցրել է նաև արտերկրում։ Քչերը գիտեն, թերևս, որ Ներսիկ Իսպիրյանը նաև բռնցքամարտով է ժամանակին զբաղվել։
Ներսիկ Իսպիրյանն ամուսնացած է և երեք զավակների հայր է։ Նա երկու աղջիկ և մեկ տղա ունի։ Աղջիկներն են՝ Աշխենն ու Անին, իսկ տղան բոլորիս հայտնի մեկ այլ ժողովրդական երգիր Արաբոն։
Արաբոն սիրով ընտրել է հոր ընտրած ոլորտը՝ դարձյալ ներկայանալով ժողովրդական կատարումներով։