Հանրահայտ ու շատ սիրելի արտիստ Աշոտ Ղազարյանն այն բացառիկ կերպարներից է, որն իր շուրջը մշտապես դրական էներգիա, սեր ու ջերմություն է գեներացնում։ Նրա մասին մինչ այս որևէ մեկը բացասական չի արտահայտվել։
Իր դրական ու ջերմ էներգիայով հարուստ դերասանին շրջապատում են նույնպիսի մարդիկ, որոնք նրան են վերադարձնում իր տված սերն ու ջերմությունը։ Լինելով երկու զավակների հայր, Աշոտն այսօր հինգ թոռների պապիկ է։
Նրա տղան՝ Արմանը, ընտանիքի, զավակների հետ բնակվում է Երևանում՝ հայրական տան հարևանությամբ։ Դերասանի դուստրն իր ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ Սոչիում, որտեղ փորձում են կայանալ ընտանիքի զավակները։
Այս օրերին Աշոտ Ղազարյանի դստեր երեխաները Հայաստանում են։ Երևանյան ժամանցը Ղազարյանների հարկի ներքո ուրախ ու տաք է անցնում։ Թոռնիկները շրջապատել են իրենց սիրելի տատիկին ու պապիկին։ Սիրված դերասանը թոռնիկների հետ գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել։