Առաջարկվող հետաքրքիր ու յուրօրինակ փլավի տեսակը անչափ համեղ է ստացվում ու գոհացնում է ամենաքմահաճ քիմքը:
Նախ ստանում ենք աղացած մսային խառնուրդ: Նախընտրելի է վերցնել հավի ու տավարի աղացած մասյին խառնուրդ՝ համային բազմազանության համար:
Նշված համեմունքային բաղադրիչներով մսային խառնուրդը համեմելուց ու մի լավ համասեռության բերելուց հետո ձեթոտ ձեռքերով մսային գնդիկներ ստանալ՝ յուրաքանչյուրը մեկ գդալ մսից:
Մսային գնդիկները տափակել ձեթի մեջ մինչ երկկողմանի կարմարելը, հետո ձեթաքամել՝ դնելով ի կողմ:
Նույն տապակայի մեջ շարունակել տապակել շերտատած սոխը, գազարը:
Տապակվող գազարասոխային մասսային ավելացնել նախապես թրջած բրինձը:
Բրնձի կրկնակի ծավալի չափով ջուր, ապա նաև նախընտրած համեմունքներ, հետո՝ կարմրացված մսագնդիկներն ավելացնելով՝ տապական ծածկել ու մեկժամյա տևողությամբ եփել համաչափ կրակի վրա:
Մինչ անջատելը մի քանի մաքրած սխտորի կտորներ ավելացնել՝ շարունակելով եփելը մոտ տասը րոպեի չափով: Անջատելուց հետո ծածկված վիճակով ևս մի որոշ ժամանակ թողնել: