Ահա թե ինչպիսի երգ է ներկայացրել սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը

Հանրահայտ երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր ստեղծագործության է ներկայացել։ Հետպատերազմյան շրջանում երգչուհին մեծ մասամբ անմահացած հերոսներին նվիրված ստեղծագործություններով էր հանդես գալիս։

Այս անգամ Սոնայի երգի թեմատիկան սերն է։ Երգը վերնագրված է «Որովհետև»։ Երգի նուրբ ու խորիմաստ խոսքերը հեղինակել է Անիտա Հախվերդյանը, իսկ երաժշտությունն ու գործիքավորումը Կարեն Բարսամյանինն է։

Սոնայի նոր ստեղծագործությունը ռոմանտիկ ու հետաքրքիր տեսահոլովակի զուգակցությամբ է ներկայացվում։ Տեսահոկովակի բովանդակությունն ու լուծումները միանգամայն ներդաշնակվում են ստեղծագործության թեմատիկային և մատուցմանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Ֆելիքս Շախտոյանն է։ Տեսահոլովակում հանդես են գալիս դերասաններ Սոնա Մալխասյանը և Աշոտ Կարապետյանը, ովքեր կարողանում են իրենց գեղեցիկ արտիստական խաղով ներկայացնել երգի խորությունը։

Տեսահոլովակում նվազագույնի են հասցված գույները, վառ տեսարանները։ Հիմնականում ամեն ինչ միատոն է ու նրբագեղ։ Սոնա Շահգելդյանի մատուցած նոր, ռոմանտիկ ու հուզական երգի պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: