Անչափ համեղ, արտաքինից բավականին շքեղ ու ախորժելի այս խմորամսային ուտեստը կգոհացնի բոլորին: Ուտեստի անչափ համեղությունը պայմանավորված է նախ խմորի բաղադրությունից ու համից:
Խմորի համար անհրաժեշտ է.
Միավորելով մթերքները՝ բավականին պնդոտ խմորային զանգված ստանալ, որն էլ սեղանի վրա հարկավոր է մեկ րոպեի չափ լրացուցիչ տրորել՝ առավել որակյալ դառնալու համար:
Միջուկային մասը պակաս կարևոր չէ համային հատկանիշների համար: Միջուկային մասի համար հարկավոր է.
Միջուկային խառնուրդը ստանալու համար միավորել տվյալ մթերքները, ստանալ հնարավորինս հյութեղ միջուկային մասսա:
Հնարավորինս բարակ բացել խմորային գունդը: Բացված շերտը շրջանաձև կաղապարով, որը կարող է լինենլ բաժակ, կտրատել՝ վերածելով շրջանակների: Հինգ շրջանակ աստիճանական կարգով դասավորել, վրան դնել միջուկային զանգվածից և պտտել շրջանակները՝ տալով վարդի ձև:
Ստացված վարդաձև գնդիկները դասավորել համապատասխան տարայի մեջ: Վրան լցնել նախապատրաստված օշարակային սոուսը:
Այս ուտեստի պատրաստման արդյունքը կգոհացնի ցանկացած քմահաճ քիմք: