«Ինձ համար շատ թանկ ու սպասված երգ»․ «Սերը աչքերն են հենց քո»․ ահա թե ինչու է երգը բացառիկ

Սարգիս Եղիազարյանը Հայկոյի մահից հետո մեծ ցավի և ափսոսանքի խոսքեր գրեց իր հարթակում՝ տեղադրելով աշխատանքային լուսանկարներ Հայկոյի հետ։ Իր կյանքի վերջին շաբաթներին Հայկոն հենց Սարգսի հետ է աշխատել։

Նրանք միասին աշխատել են Սարգսի նոր ստեղծագործության վրա, որը, ցավոք, Հայկոյի մահվանից միայն ամիսներ անց վերջնականապես պատրաստ դարձավ ներկայացնելու երաժշտասեր հանրության դատին։

Սարգիսը երգը մեծ պատասխանատվությամբ է ներկայացնում՝ շեշտելով այն փաստը, որ այդ ստեղծագործության վրա աշխատել է իր կողմից հարգված Հայկոն։

Սարգսի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Սերը աչքերն են հենց քո» ձևակերպմամբ։ Խոսքերը պատկանում են Բարսեղյան Ավետին։ Ստեղծագործության յութուբյան հրապարակման ներքո գրված է, որ երգը նվիրված է փոքրիկ Գայանեին։

«Սերը աչքերն են հենց քո» վերնագրով գեղեցիկ ու քնքուշ ստեղծագործությունը, որի վրա կյանքի վերջին շրջանում աշխատել է տաղանդավոր երաժիշտ Հայկոն, կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: