Ընտիր երգի ընտիր պատմություն․ Սևակն ու Արփին պատմել են իրենց դուետային երգի ստեղծման պատմությունը

Սևակի ու Արփիի մատուցմամբ հնչող ու նորովի մատուցվող «Հայրդ ընտիր, մայրդ ընտիր» ժողովրդական երգը, որը հնչում է ֆիլմում, մեծ արձագանք ստացավ՝ սիրով ընդունվելով շատերի կողմից։ Դուետային կատարման ստեղծման թիմում ընդգրկված անձինք պատմել են, թե ինչ ճանապարհ է անցել գործը։

Գաղափարը Սևակինն է եղել։ Նա պատմում է, որ տանը դիտել է «Ճերմակ անուրջներ» ֆիլմը, որտեղ նրան հատկապես գրավել է սեղանի շուրջ Ազատ Գասպարյանի կերպավորած հերոսի երաժշտական կատարումը։

Նա զանգել է Արփիին՝ առաջարկելով դիտել ֆիլմի այդ հատվածը։ Դիտելուց հետո Արփին հետ է զանգել Սևակին՝ հիացական խոսքերով արտահայտելով իր տպավորությունները երգի մասին։ Նրանք որոշել են դուետային կատարմամբ հանդես գալ։

Երգը նախապես «Ազգային երգիչ» նախագծի բացման շրջանակում հնչել է՝ դարձյալ մեծ ու ջերմ արձագանքների արժանանլով։ Նրանք գործիքավորման համար դիմել են Դեր Հովային, որը երկմտել է գործիքավորման առաջարկն ընդունելիս, քանի որ ոճը տարբեր է եղել իր ոճից։ Այս պատմության մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: