Դեռ 1965 թվականից մայիսի ինը նշվում է որպես հաղթանակի օր՝ օրացույցում առանձնանալով որպես տոնական օր։ Հայաստանի երրորդ հանրապետության արշալույսին մայիսի ինը նշանավորվեց մեկ այլ կարևոր տոնով՝ Շուշիի ազատագրման հաղթական առիթով։
Այդ օրվանից է տրվել նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման պաշտոնական մեկնարկը, և ուստի օրը նշանավորվում է նաև այդ տեսանկյունից։ Արդյունքում ստացվում է մեկ օրվա մեջ խտացված միանգամից երեք նվիրական տոն։
Այս տարի, ցավոք սրտի ու հասկանալիորեն, այլևս չկա նախորդ տարիների խանդավառությունն ու տոնը նշանավորելու տոնական տրամադրությունը, ինչը արցախյան վերջին պատերազմի արդյունքով է պայմանավորված։ Երկար որոնումներից հետո որոշվել է օրը նշանավորելու յուրօրինակ եղանակ։
Օրվա ընթացքում լինելու է բազմամարդ երթ դեպի մեր հաղթանակները սեփական կյանքով կերտած հայորդիների վերջին հանգրվան՝ Եռաբլուր։ Ցավոք սրտի, այս առիթը ևս տարբեր գործիչների կողմից քաղաքական շահարկումներ է ենթարկվում՝ ցուցադրական նպատակների համար։