Արամ MP3-ն Ֆորշի հետ բացառիկ երգ է ներկայացրել․ ահա թե ինչի մասին է երգը

Հանրահայտ երաժիշտներ Ֆորշն ու Արամ MP3-ն նոր ստեղծագործություն են ներկայացրել, որը վերնագրված է «Ռեքվիեմ»։ Ստեղծագործությունը ծնվել է մի շարք տաղանդավոր մարդկանց համագործակցության արդյունքում։

Ինքը՝ Արամը, որ վերջերս է երրրոդ անգամ հայր դարձել, շատ է կարևորում այս աշխատանքը՝ մեծ պատիվ համարելով Ֆորշի հետ համագործակցությունը։ Նա իր խոսքում նշում է, որ երգը խոհափիլիսոփայական է, և իրենցից ամեն մեկն իր սրտում իր ռեքֆիեմն ունի։

Երգում շարունակ կրկնող արտահայտություն է «եթե այսօր լիներ երեկ» ձևակերպումը, որը թույլ է տալիս վերանայել մարդուն իր երեկվա գործը։ Այս միտքը նաև կարող է ուղենշային լինել վաղվա ու հաջորդ օրերի համար։

Ստեղծագործության երաժշտությունը ֆորշինն է, իսկ խոսքերը՝ Ավետ Բարսեղյանինը։ Գործիքավորմամբ զբաղվել է Կարեն Սևակը։

Ֆորշի, Արամի, Ավետի և այլ տաղանդավոր անձանց համագործակցության արդյունքում ստեղծված երգի պրեմիերան կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: