Երբ պետք է ինչ-որ բան արագ թխել թեյի համար, պատրաստեք այս համեղ թխվածքաբլիթը։
Այն հաշված րոպեների ընթացքում է պատրատվում, բայց շատ գեղեցիկ ու համեղ թխվածքաբլիթ է։
Ստացվում է փափուկ ու նբահամ, ձեր երեխաները հաստատ կհավանեն այն։
Պատրաստման եղանակը
Կարագը պատառաքաղով հարել, ավելացնել ձու, շաքարավազ, թթվասեր, խառնել։
Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը։
Խմոր հունցել։
Ձեռքերով 1 մս բարձրությամբ լոշիկ պատրաստել, պատառաքաղով նախշ անել։
Թխել 180 աստիճանի ներքո՝ 20 րոպե։ Տաք վիճակում կտրատել պիցցայի դանակով՝ քառակուսի տեսքով։
Հնարավոր է զարդարել հարած սերուցքով, շոկոլադով, կակաոյով, կամ էլ ուտել՝ թաթախելով ջեմի կամ մուրաբայի մեջ։
Ճաշակածների խոսքով՝ հիանալի թխվածքաբլիթ է ստացվել։ «Ամենը գեղեցիկ է և մատչելի, շնորհակալություն», «Մտածում էի՝ ինչ կարելի է թխել, ու պատասխանը տվեցիք, հիասքանչ է»։