Արաբական մշակույթը պատմական հանգամանքների բերումով որոշակիորեն շաղկապված է հայկական մշակույթի հետ։ Արաբական ու հայկական մշակույթների հանդեպ երկու ժողովուրդներն էլ ունեն հետաքրքրվածություն և համակրանք։ Հայ և արաբ մշակութաբաններին փախադարձաբար հետաքրքիր են այս երկու հին ժողովուրդների մշակույթները։
Համացանցում հաճախ են հանդիպում կատարումներ հայերեն երգերի, որոնք կատարում են ոչ թե հայերը, այլ ազգությամբ ուրիշ երկրների ներկայացուցիչները։ Նման գեղեցիկ կատարումների շարքին է դասվում «Սարերի հովին մեռնեմ» սկսվածքով հանրահայտ ստեղծագործությունը։
Այս ստեղծագործությունն իր մեղեդայնությամբ ու գեղեցկությամբ գերել ու հմայել է շատերին։ Շատ այլազգի երաժիշտներ են սիրել այս ստեղծագործությունը և կատարել։ Այդ կատարումները, որպես կանոն, ջերմագին ընդունելության են արժանանում։
Համացանցում հասանելի է երգի կատարման մի գեղեցիկ տարբերակ, որը ներկայացնում ենք ստորև։ Տեսանյութի մեջ ներկայացվում է երգի կատարումը արաբ երգչուհու մատուցմամբ։ Երգչուհին տաղանդավոր Աբիր Նեհմեն է, որը երգը հնչեցնում է սրտառուչ և հուզիչ մելիզմով։