Բացառիկ երգի կատարում Զարուհի Բաբայանից ու Ֆելոյից․ ահա թե որ ամուսնական զույգերն են հանդես եկել տեսահոլովակում

Տաղանդաշատ երգչուհի Զարուհի Բաբայանը հերթական ինքնատիպ ստեղծագործությունն է ներկայացրել երաժշտասեր հանրության դատին՝ համագործակցելով Ֆելիքս Խաչատրյանի հետ։ Նրանք խառնել են երաժշտական ոճերը՝ ստանալով ուշագրավ ռեմիքս ստեղծագործություն։

Ներկայացված ստեղծագործությունը վերնագրված է «Ոնց դիմանամ»։ Երգի թեմատիկան սերն է։ Երգը հետաքրքիր լուծումներով տեսահոլովակի միջոցով է ներկայացվում։

Այնտեղ հանդես են գալիս բոլորիս հատնի շոու բիզնեսի ներկայացուցիչներ իրենց սիրելիների հետ։

Տեսահոլովակում կարելի է բազմաթիվ հայտնի դեմքերի նկատել։ Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է։ Երգի խոսքերն ու մեղեդին հեղինակել է Անդրանիկ Շահինյանը, իսկ ռեփի խոսքերը Ֆելիքս Խաչատրյանն է գրել։

Ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Նիգ Եգիբյանը։ Ընդ որում, նա իր սիրելիի հետ նույնպես ներկա է տեսահոլովակում։ Տեսահոլովակի սիրելիի հետ ներկա է նաև Զարուհու սկեսուրը։

Զարուհի Բաբայանի և Ֆելիքս Խաչատրյանի համագործակցության արդյունքում ստեղծված «Ոնց դիմանամ» ինքնատիպ ու գեղեցիկ երաժշտական ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: