Վարդան Բադալյանի կատարամամբ անչափ հուզիչ ու ոգեղեն երգ է ներկայացվել, որը վերնագրված է «Պատգամ»։ Ստեղծագործությունը նվիրված է արցախյան մարտերում ընկած հերոս Ռազմիկ Թանդիլյանի թանկագին հիշատակին, սակայն նկարագրում է նաև Ռազի նման տղերքի անցած ճանապարհը։
Ստեղծագործության երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է մեր ժամանակների տաղանդավոր երգահաններից մեկը՝ Մարինա Թագակչյանը, իսկ գործիքավորումն իրականացրել է Վահան Նահապետյանը։ Երգն ունի կարևոր խորհուրդ և ասելիք։
Ստեղծագործությունը ներկայացվում է հուզիչ ու բազմախորհուրդ տեսահոլովակի զուգակցությամբ, որի մեջ հանդես են գալիս դերասաններ Լուիզա Ղամբարյանը, Մանասե Սարգսյանը և Վռամը։
Երգում ներկայացվում է հերոսի մոր հոգեվիճակի տարբեր դրսևորումները։ Հերոսի մորը կերպավորել է Լուիզա Ղամբարյանը։
Տեսահոլովակում ֆիլմի սկզբունքով ներկայացվում է մայրական սիրո ու քնքշանքի ներքո մեծացած տղայի հերոսանալու, նրա մայրիկի սպասման հուզումնալի դրվագները։
Հուզառատ ու ոգեղեն այս ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։