Անչափ գեղեցիկ նոր ստեղծագործություն է ներկայացվել երաժշտասեր հանրության դատին։ Երգը ներկայացնում են Քրիստինե Պեպելյանը և Արամ Այրումյանը։
Երգի գեղեցիկ երաժշտությունը հեղինակել է Արամ Այրումյանը, իսկ խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը։ Արամ Այրումյանն էլ հանդես է գալիս երաժշտության կատարմամբ։
Ստեղծագործությունը, ինչպես հայտնի է, ստեղծվել է հատուկ առիթի համար։ Դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակում ընտանեկան ամենից կարևոր առիթներից մեկը ներկայացնող դրվագներ են։
Երևում է, թե ինչպես է դստերն ամուսնացնող հայրը հուզված պարում նրա հետ։ Դուստրը ևս հուզված է։ Նրանք պարում են Ք․ Պեպելյանի կատարման ներքո։ Երգն ամբողջությամբ սիրո արտահայտություն է և սիրելիին հովանի լինելու պատրաստակամության դրսևորում։
Ստեղծագործությունն արդեն հասցրել է արժանանալ բազմաթիվ հավանությունների և գովասանական խոսքերի։ Գործը սիրով է ընդունվել։ «Սիրող սրտով» գեղեցիկ ու մեղեդային ստեղծագործության պրեմիերան կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։