«Մեր պաշտելի Հայրերին նվիրված երգը արդեն լսե՞լ եք, սիրելիներս» Մոնիկա Նազարյանը հուզիչ երգ է ներկայացրել

Հանրահայտ ու սիրելի երգչուհիներից Մոնիկա Նազարյանը, որ նորովի ու նոր շնչով է ներկայացնում հայկական հայտնի, սիրված ու խորիմաստ երաժշտական ստեղծագործությունները,  երգի ներկայացմամբ է հանդես եկել։

Նա իր վերջին մենահամերգի ժամանակ հնչեցրել է մի շարք նոր կատարումներ, որոնցից մեկի տեսանյութով էլ կիսվել է իր հարթակում։ Նրա կատարած երգը վերնագրված է «Հայրիկ ջան»։ Ինչպես կարելի է հասկանալ վերնագրից, ստեղծագործությունը հայրերին է նվիրված։

Այն իրենից ներկայացնում է որդիական սիրո ձոն՝ նվիրված հայրական հոգատարությանն ու սիրուն։ Երգը հուզիչ է։ Մոնիկան այն հանրայնացրել է հետևյալ մեկնաբանությամբ․ «Մեր պաշտելի Հայրերին նվիրված երգը արդեն լսե՞լ եք, սիրելիներս»։

Երգը մեծ սիրով է ընդունվել Մոնիկայի երգարվեստի սիրահարների կողմից, քանի որ բխում է շատերի սրտից։ Մոնիկայի հանրայնացրած կատարումը, որը նվիրված է հայրիկներին, ներկայացնում է զավակի սիրո հուզական պահը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: