Հանրաճանաչ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Ալմա-Աթայում կայացած համերգի ժամանակ իրեն բավականին տարօրինակ է դրսևորել։ Նա մի քանի անգամ նյարդայնացել է՝ ցուցադրելով իր ապրումներն ու հույզերը։
Փոփ երաժշտության արքան այս անգամ ևս լեփ-լեցուն դահլիճ էր հավաքել, սակայն համերգն այնքան էլ հարթ ու սահուն չի անցել։ Դեռ մինչ բեմ բարձրանալը դահլիճ շտապող հանդիսատեսներից շատերը նկատել են, թե ինչպես է երգիչն իր հանդերձանքի թերությունների պատճառով բարձրաձայն նյարդայնանում։
Համերգի մի պահի երգչը փաղիկների փունջը ձեռքին իջել է բեմահարթակից ու անսպասելիորեն hարվածել դիմացի շարքում նստածներից մեկին։ Դեպքից հետո երգչի պրոդյուսեր Եկատերինա Ուսպենսկայան ասել է, թե այդ մարդն իրենց թիմի անդամներից մեկն է, որի աշխատանքից դժգոհ է եղել երգիչը։
Սակայն լրատվամիջոցները կարծում են, որ դա պարզապես հանդիսատես է եղել, որն ինչ-որ պատճառով նյարդայնացրել է երգչին։ Այդ պահը ներկայացնող ուշագրավ տեսանյութը կարող եք դիտել ստորև։