Սոֆի Մխեյանը Նիգ Եգիբյանի հետ երգ է ներկայացրել․ բաց չթողնեք

Սոֆի Մխեյանը հերթական անգամ Նիգ Եգիբյանի հետ է հանդես եկել գեղեցիկ համագործակցությամբ։ Նրանք ժամանակակից երգարվեստի ամենից ինքնատիպ ու ակտիվ կերպարներից են։

Նրանք համատեղել են իրենց հնարավորությունները և ուժերը՝ ներկայացնելով նոր ու հետաքրքիր լուծումներով հարուստ երգ, որը վերնագրված է «Բոց ու հրդեհ»։

Երգին կից ներկայացվող տեսահոլովակը բավականին հետաքրքիր լուծումներ ու տեսարաններ ունի։ Ռեժիսորությամբ զբաղվել է Հրաչ Քեշիշյանը։ Երաժշտությունը հեղինակել է Նիգ Եգիբյանը, ով էլ զբաղվել է երգի գործիքավորման աշխատանքներով։

Գրիգոր Կյոկչյանն է այս անգամ ևս հեղինակել երգի խոսքերը։ Երգի թեմատիկան սերն է։ Այս անգամ երգվում է բազում հակասություններով լի, անհամատեղելի, բայց մեծ ու կենսական սիրո մասին։

Երգում որպես հերոսներ հանդես են գալիս Սոֆի Մխեյանը և Նիգ Եգիբյանը։ Երգիչների ներկայացրած ուշագրավ, հետաքրքիր լուծումներով ու էլեմենտներով հարուստ երգը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: