Հայտնի երգիչ Արամեն հանդես է եկել, ինքնատիպ ու ռիթմիկ ստեղծագործության ներկայացմամբ։ Նա երգը ներկայացնում է հետաքրքիր ձևաչափով ու տեսահոլովակի միջոցով։
Երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, իսկ Գրիգոր Կյոկչյանն էլ հեղինակել է խոսքերը։ Երգը պարային է, իսկ տեսահոլովակը պատմում է հետաքրքիր ընկերության մի պատմություն։
Տեսահոլովակում հանդես է գալիս հանրահայտ պարուհի Վիկա Մարտիրոսյանը։ Վիկան և Արամեն ծեր տարիքում են հանդես գալիս։
Արամեն տեսահոլովակի սկզբում զանգում է Վիկային և հայտնում, որ գտել է մի երգ, որն այդպես էլ առանց ներկայացնելու է մնացել։
Վիկան համաձայնում է ներկայացնել նոր երգը, սակայն այդպես էլ չի հիշում, թե ով է իր հետ խոսողը։ Այս զվարճալի տեսահոլովակի երգի խոսքերը ևս որոշակի առումով զվարճալի են։
Արամեի ներկայացմամբ և Վիկա Մարտիրոսյանի մասնակցությամբ հետաքրքիր ու ռիթմիկ երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։