Հավի փափկամսային միջուկով ստացվող անասելի համեղ այս բլիթները ստանալու համար հարկ է ունենալ.
Թթվասերի մեջ տարալուծել աղն ու սոդան, հետո հավկիթ ավելացնել: Այս խառնուրդը համասեռության հասցնելուց հետո հարկ է հագեցնել ալյուրով: Ալյուր մաղել այնքան, մինչ ստացվի բավականաչափ պնդոտ խմոր: Խմորը պետք է քիչ հանգստանալու թողնել:
Կեսժամյա հանգստից հետո խմորի հետ կարելի է աշխատել: Իսկ մինչ այդ ստանալ միջուկային մասսան:
Միջուկային մասսան եռաբաղադրիչ է: Այն պարունակում է փոքրի խորանարդաձև կտրտված հավի փափկամսից, սոխից ու կարտոֆիլից:
Այս բաղադրիչները պետք է հագեցնել համեմունքներով, ձեթով, մի քիչ խառնելով լցնել խմորային շերտերի վրա հավասար չափով:
Խմորից հարկ է մանր գնդիկներ ստանալ, որոնք գրտնակելուց կդառնան կլոր, շրջանաձև շերտեր: Այս շերտերի ծայրերը միավորելով՝ կկառուցենք կլորավուն բլիթներ: Սակայն կարևոր է կլորացնելիս շրջանակների բերանային հատվածը բաց թողնել, որ միջուկային մասը բավականաչափ եփվի:
Բլիթները ստանալուց հետո փոխադրել ջեռոց թխվելու: