Հանրահայտ ու երբեք չծերացող երգչուհիներից Լիլիթ Կարապետյանը վերջերս բավականին ակտիվորեն է ներկայանում հանրային հարթակներում։ Տարիներ ի վեր լուռ մնացած երգչուհին նորանոր ստեղծագործություններով է ներկայանում։
Լիլիթը դարձյալ ստեղծագործության նոր պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «Սիրտն իմ քոնն է» ձևակերպմամբ։ Նախորդ ստեղծագործության նման, Լիլիթի այս ստեղծագործության երաժշտությունն ու խոսքերը նույնպես հեղինակել է Ժենյա Հարությունյանը։
Վերնագրից իսկ դժվար չէ հասկանալ, որ այս ստեղծագործությունը Լիլիթի ներկայացրած նախորդ գործերի նման սիրո թեմատիկայով է։ Ստեղծագործության հիման վրա ստեղծված տեսահոլովակը գունագեղ է և ամառային կադրերով հարուստ։
Լիլիթը ներկայանում է երկու հիմնական կերպարով ու հագուստով։ Նրան տեսնում են ջրի մոտ՝ քամու ընկերակցությամբ։ Երգչուհու կերպարը հետաքրքիր է և գրավիչ։
Լիլիթի ներկայացրած աշխույժ և ռիթմիկ ստեղծագործության պրեմիերան կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով նաև սեփական կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։