Հանրահայտ արտիստ Հայկ Դուրգարյանը, որ վերջին շրջանում ավելի շատ դերասանի կարգավիճակով էր ներկայանում, հաճախ էր նշում, որ երգարվեստն ամեն դեպքում չի թողնելու։ Նա իր մտադրությունը հաստատեց՝ նոր երգի պրեմիերա ներկայացնելով։
Երգը վերնագրված է «Բոմբ հարսանիք ա» ձևակերպմամբ։ Այս երգի ստեղծման վրա մի ամբողջ թիմ է աշխատել։ Ստեղծագործության երաժշտությունը հեղինակել են Օֆելյա Մկրտչյանը, Իշխան Եդիգարյանը, Հայկ Դուրգարյանը։
Ստեղծագործության խոսքերի վրա աշխատել են Դիանա Մարդանյանը և Իշխան Եդիգարյանը։ Երգի հիման վրա ստեղծվել է գունագեղ ու հումորային ենթատեքստ ունեցող տեսահոլովակ, որի ռեժիսորը Հրաչյա Հարությունյանն է։
Տեսահոլովակում ամուսնացող երիտասարդը հենց Հայկ Դուրգարյանն է, որը սիրելիին հայրական տնից տանում է և ինքնատիպ հարսանիք կազմակերպում։
Իսկ թե ինչպիսի ստեղծագործություն է Հայկի ներկայացրած նոր գործը և ինչ տեսահոլովակ է նկարահանվել դրա հիման վրա, կարող եք իմանալ՝ դիտելով ստորև կցված նյութը։