Սարոյի ու որդու երևանյան ժամանցն ու զբոսանքը Կասկադում․ կադրեր

Սարոն շատ է սիրում երեխաներին։ Նա իր ազատ ժամանակահատվածի հիմնական մասը իր երեք երեխաների հետ է անցկացնում՝ այդ ժամանցի մասին պատմելով նաև համացանցային ընկերներին ու հետևորդներին։

Հատկանշական է, որ հաճախ ճամփորդող ու տարբեր վայրերում լինող երգչի հիմնական ու մշտական ուղեկիցները ընտանիքի անդամներն են, բալիկները։ Նկատելի է, որ նա իր օրն ու աշխատանքը, զբաղվածությունը պլանավորելիս անպայման հաշվի է առնում նաև երեխաներին։

Այս շրջանում երգիչը եկել է Երևան ու զբոսնում է սիրելի քաղաքի տարբեր վայրերում։ Նախօրեին Սարոն այցելել է իր ամենասիրելի երևանյան վայրը՝ Կասկադը, եղել տեղի սրճանարններից մեկում, վայելել արևային Երևանը։

Այս հաճելի զբոսանքի ժամանակ Սարոյի հիմնական ուղեկիցը եղել է նրա կտրսեր զավակը՝ որդին, որը շատ նման է Սարոյին ու Սարոյի ամենալավ ընկերն է դարձել։ Նկատելի է, թե Սարոն ինչ սիրով է ընկերություն անում իր տղայի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: