Հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Բալես», որը նվիրել է իր դստերը։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է։ Նուրբ և հուզիչ տեսահոլովակում նա նկարահանվում է հրեշտակ-դստեր հետ։ Գեղեցիկ տեսահոլովակի մասնակիցներ են նաև մի շարք տարբեր տարիքի երեխաներ, որոնք երգում, պարում, ուրախանում են։
ՏԵսահոլովակը մեկ օրում մոտ 50 հազար դիտում է հավաքել։ Երկրպագուները հիացմունքի խոսքեր են հայտնել Արաբոյին․ «Ստացված երգ և տեսահոլովակ», «Հրաշք ձայն, հրաշք երգ», «Շնորհավորում եմ, շատ գեղեցիկ տեսահոլովակ և վառ երգ է», «Աստված իր ձեռքը դնի քո բալու ու քո ընտանիքի վրա, Արաբո՛ ջան, շատ գեղեցիկ երգ է»,- գրում են նրանք։
Հիշեցնենք՝ Արաբոյի կինը նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստր Նարինեն է։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել 2017-ի օգոստոսի 10-ին։ Նրանց առաջնեկը՝ Արմենուհին, լույս աշխարհ է եկել 2018-ի հուլիսի 2-ին։