Լեգենդար գրող Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Լեգենդար ստեղծագործող Հովհաննես Շիրազի տարեդարձն է։ Շիրազը մեր պոեզիայի չհնացող դեմքերից է։ Նա ստեղծել է գործեր, որոնք արդի են այսօ, այդպիսին են մնալու վաղը և այդպես շարունակ։ Շիրազի կենսագրությունն իր ստեղծագործությունների նման բարդ ու խութերով լի է եղել։

Դեռ մանկուց ծնողական հոգածությունից հեռու ապրած տղան պատանի տարիքում խուլիգանական արարքի բերումով գտնում է մայրիկին՝ Աստղիկին, որին միչև կյանքի վերջին պահը բաց չի թողնում։

Նույնիսկ Շիրազի դուստրերը հիշում են, որ նա տունը մայրիկի վախճանվելուց հետո չի վերանորոգել, որ մայրական շունչը հնարավորինս երկար մնա տան մեջ։

Շիրազը երկու անգամ է ընտանիք կազմում։ Առաջին ամուսնությունից լույս աշխարհ է գալիս Արան, որը հետագայում լուրջ քանդակագործ է դառնու, իսկ երկրորդ ամուսնությունից ունենում է յոթ երեխա՝ նրանց տալով հայկական պատմական տեղանունների անուններ։

Շիրազի երկրորդ կինը՝ Շուշանը, հախուռն բնավորությամբ պոետի համար կարողացավ ներդաշնակ ընտանեկան միջավայր ստեղծել։

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: