Հայտնի դերասաններից Ուլիխանյան Գնելը նշում է ծննդյան տարեդարձը։ Գնելը լույս աշխարհ է եկել Լոռու մարզում։ Նա Շնողից է ծնունդով։ Հետո ապրել ու սովորել է Երևանում՝ նախ դպրոցական կրթություն ստանալով, ապա նաև դերասանի մասնագիտություն։
Գնելը բավականին շատ դերակատարումներով է հանդես եկել իր արտիստական գործունեության շրջանում, սակայն հետո ավելի պասիվ փուլ որդեգրեց, երբ փոխադրվեց Նահանգներ։ Այնտեղ նա շարունակում է նկարահանվել, բայց ավելի սակավ։
Գնելը Նահագններ մեկնեց ընտանիքի հետ։ 2016 թվականին ընտանիք կազմելով Դալլաքյան Աննայի հետ՝ Գնելը խոստովանում էր, որ ամուսնությունից հետո մեծապես փոխվել է բնույթով, իսկ դստեր ծնունդից հետո ավելի մեծ տեղաշարժերի մասին էր խոսում արտիստը՝ կիսվելով երջանիկ կադրերով։
Նահանգներում Գնելը բաժանվեց Աննայից, սակայն շարունակում է նույն ջերմությամբ շփվել դստրիկի՝ Մալվինայի հետ, որը հայրիկի հեքիաթային հերոսուհին է։ Մալվինան երբեմն ներկա է լինում նաև հայրիկի նկարահանումներին։