Անդրեի կյանքում Օհանյան Անին լուրջ փոփոխություններ բերեց՝ երգչին կյանքի նոր իմաստ ու հաճույք պարգևելով։ Պաշտոնական նշանադրությունից հետո Անդրեն ու Անին մշտապես միասին են ներկայանում հանյարին միջոցառումների ու երեկոների ժամանակ։
Անիին այս ընթացքում ու դեռ «Ազգային երգիչ» նախագծի շրջանակից շատերն են հավանել ու սիրել։ Անին փայլուն ձայն ունի, իսկ Անդրեն ոչ թե խոչընդոտում, այլ աջակցում է երգելու հարցում սիրելիին։
Այս փուլում Անդրեն ու Անին միասին գտնվում են Նահանգներում, որտեղ մատուցվել է հարգանքի տուրք ցեղաuպանության զոհերի հիշատակին։ Տեղաբնակ հայերը և Նահանգներում գտնվողները երաժշտական կատարումներով են ներկայացել՝ կատարելով հուզիչ թեմատիկ երգեր։
Համերգի ժամանակ հանդես եկող երգչուհիներից մեկն էլ Օհանյան Անին է եղել, որը ոչ միայն հզոր կատարմամբ է հանդես եկել, այլ նաև հուզել է բոլոր ներկաներին։ Նրա սրտառուչ կատարումը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։