Առանց հիշողությունների ասես անհետաքրքիր կլիներ կյանքն ապրել։ Մեր շատ սիրելի մայրաքաղաքն էլ ասես այնպիսի տարիքի է հասել, որ պարզապես հնարավոր չէ իր պատմությամբ չապրել և չհպարտանալ։
Թերևս շատ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ նաև հարուստ անցյալ ունեցող մեր սիրելի մայրաքաղաք Երևանն ասես շատերի համար այն հիմնական վայրն է եղել և շարունակում մնալ, որն իր հարկի ներքո մշտապես պահել է բոլորիս։
Այս բնապատկերին ևս նայելով հարկավոր է միայն վերհիշել այնպիսի օրեր, որոնք ապրել ենք ինքներս ևս հենց այդ հիշարժան տարիներին։
Հասարակական տրանսպորտն ասես շատերի համար ամենից հետաքրքիր հանրային իրավիճակն էր, որում չկային այդչափ գոյացած հերթեր և մարդկանց դժգոհություննր, կամ մեկը մյուսի վեր բարձրանալուց հետո մի որևէ բացասական արտահայտություն հնչեցնել։
Ամեն բան իսկապես հիմնված էր ջերմ մարդկային վերաբերմունքի հիման վրա, ինչպես նաև շատերի համար նկատելի փոխզիջման մեջ։
Այո, մարդիկ իսկապես սիրում էին մեկը մյուսին, անհանգստանում կողքինի խնդրով և ուրախանում նաև նրա ուրախությամբ։
Այս ամենին ասես ևս սկսել ենք քիչ ականատեսը լինել, քանի որ մարդկանց հոգսերն են մի փոքր ավելացել և նաև կենցաղն է կրկին բարդացել։
Սակայ հնի և նորի միջակայքում հարկավոր է ևս մեկ հետաքրքիր բան նկատել, որ Երևանն իսկապես մնացել է իր բարի և ուրախ նույն մթնոլորտով, պարզապես սերունդներն են փոխվել նրա ներսում։