ԱՄՆ նաղկին նախագահ Դ. Թրամփն այսօր հանդես է եկել համայն հայության համար կարևորագույն նշանակություն ունեցող ուղերձով: Ուղերձում կարևորելով օրվա խորհուրդը, որը ոգեկոչում է նախորդ դարի ամենից մեծ զшնգվшծшյին վшյրшգություններին զոհ գնացած հայերի հիշատակը, Թրամփը շեշտել է դրա համամարդկային լինելը:
ԱՄՆ նախագահն իր ուրախությունն ու հպարտությունն է հայտնել այն առիթով, որ բազմաթիվ ամերիկացիներ և ամերիկյան կազմակերպություններ տարաբնույթ կարևոր ձեռնարկումներով նշանակալի օգնություն են ցուցաբերել տուժած հայերին և նրանց զավակներին:
Դ. Թրամփը նաև ասել է, որ հպարտ է հայերի ու ամերիկացիների օրեցօր խորացող բարեկամության համար: Կարևորել է հայերի համախմբվածության և ամրության հանգամանքը՝ վերհիշելով թե հայերն ինչպիսի նպաստ ու ներուժ են ցուցաբերել ամերիկյան մշակույթի զարգացման գործում:
Դ. Փրամփը նաև կարևորել է հայերի ու թուրքերի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է լինում հաշվի նստել պատմական այս կարևորագույն դեպքերի հետ. նկատելի է երկխոսության եզրեր գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: